Սիրիայում սկսվել է նախագահական ընտրությունների որոշիչ փուլը՝ նախընտրական քարոզարշավը: Ժամանակակից Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ  ընտրություններն այլընտրանքային են. քվեաթերթիկներում երեք անուն կլինի: Պետական միջազգային  «Դամասկոս» ռադիոկայանը հայտնում է, որ Ժողովրդական խորհրդի 35 պատգամավորների աջակցությունն են ստացել պետության գործող նախագահ, Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության տարածաշրջանային ճյուղի ղեկավար Բաշար Ասադը, վարչական զարգացման նախագահ, կոմունիստ Մահեր Հաջարը եւ նախկին նախարար Հասան Նուրին: 

Դամասկոսի փողոցներում եւ Սիրիայի այլ քաղաքներում արդեն տեղադրվել են գովազդային վահանակներ` թեկնածուների առաջարկած նախընտրական ծրագրերի կարգախոսներով: Լրատվամիջոցներով մանրամասն կներկայացվեն ծրագրերը:  Երկրից դուրս, այդ թվում նաեւ Հայաստանում գտնվող սիրիացիների համար ընտրությունները տեղի կունենա մայիսի 28-ին: Սիրիայում նախագահին ընտրելու են հունիսի 3-ին: