Եթե հանգիստ թողնենք ուկրաինացիներին, նրանք խաղաղ ճանապարհով կլուծեն իրենց ճգնաժամը: Իսկ եթե սկսենք խառնվել նրանց գործերին, ապա կարող է արյունահեղություն տեղի ունենալ, ինչն այժմ տեղի է ունենում Սիրիայում, բուլղարական հեռուստաալիքի եթերում հայտնել է Սերգեյ Խրուշչեւը` Նիկիտա Խրուշչեւի որդին, փոխանցում է ՈՒՆՆ-ն:
«Ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ է իրադարձությունները դիտարկել Ուկրաինայի երկու տարբեր հատվածների պրիզմայով. արեւելյանը 300 տարի է ապրում է Ռուսաստանին դեմ դիմաց: Իսկ երկրի արեւմտյան հատվածը երկար ժամանակ ապրել է Ավստրահունգարական կայսրության եւ Լեհաստանի շրջանակում: Այդ մարդիկ միավորվել էին միայն 1945 թ.: Նրանք տարբեր մշակույթ եւ կյանքի տարբեր ընկալում ունեն»,- ընդգծել է Խրուշչեւը:
Ըստ նրա` Բուլղարիան բավական շատ սեփական խնդիրներ ունի` այդ օտար եւ հեռավոր խնդիրներին միջամտելու համար:
«Իհարկե, Բուլղարիան ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ է, եւ ես հարգում եմ դա եւ աջակցում այդ երկու կազմակերպություններին միանալու ձեր որոշումը: Սակայն Բուլղարիան պետք է իմանա եւ գիտակցի իր սեփական շահը»,- ընդգծել է Սերգեյ Խրուշչեւը:




























