Կալուգայի մարզի 54-ամյա մի բնակիչ խանդից դրդված վառել է իր կենակցուհուն ու նրա սիրեկանին, որից հետո վերջինիս դանակի մահացու հարված հասցրել:

Միջադեպը նախօրեին` Մոսկվայի Պոտեշնայա փողոցում է եղել: Չարագործն անձամբ է սիրուհու բնակարանում տեղի ունեցածի մասին ոստիկանությանը հայտնել: Օրինապահները միջադեպի վայրում կրծքավանդակին ծակված-կտրված վերքերով եւ երկրորդ աստիճանի այրվածքներով 45-ամյա մի մոսկվացու մարմին են հայտնաբերել: Այնտեղ էլ գտնվել նաեւ բնակարանի տիրուհին, ով մարմնի 95 տոկոսի երրորդ-չորրորդ աստիճանի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Կասկածյալը կալանքի տակ է վերցվել: Չարաբաստիկ եռյակի անդամները նախքան միջադեպը միասին ալկոհոլ են օգտագործել, եւ ինչ-որ պահի տանտիրուհու կենակցին խանդի զգացում է տիրել: Նա վառելիք է լցրել ընկերուհու եւ ենթադրյալ մրցակցի վրա ու վառել նրանց: Տղամարդու նկատմամբ սպանության հատկանիշով քրեական գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն: