Ֆրանսիան կանի ամեն հնարավորը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Բաքվում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, փոխանցում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը:

«Ես Ադրբեջան եմ ժամանել տարածաշրջանային այցի շրջանակում: Նաեւ մտադիր եմ այցելել Վրաստան եւ Հայաստան», - ասել  Օլանդը, հավելելով, որ ներկայումս ԼՂ-ում իրավիճակը շարունակում է բավական լարված մնալ: Ըստ նրա` կան տասնյակ հազարավոր զոհեր, վերջերս էլ  որոշ միջադեպեր են տեղի ունեցել:

«Այդ պատճառով էլ Ֆրանսիան` որպես ՄԽ համանախագահ երկիր, կանի հնարավոր ամեն ինչ խաղաղ լուծում գտնելու համար, որը Հայաստանին եւ Արբեջանին թույլ կտա խաղաղ կարգավորել հիմնախնդիրը», - հայտարարել է Օլանդը: «Կարծում եմ` դա երկու երկրների շահերից է բխում», - նշել է նա:

Հիշեցնենք,  այսօր Ֆրանսիայի նախագահը պետական այցով ժամանելու է Երեւան: