Ռուսաստանի Կամչատկայի Պետրոպավլովսկում իրավապահներին է դիմել քաղաքի բնակչուհիներից մեկը եւ հաղորդել իր 30-ամյա խուլ որդու անհետացման մասին, որը մեկնել է աշխատանքի, սակայն տեղ չի հասել, նրա գտնվելու վայրն էլ անհայտ է, հայտնում է «Ռոսբալտը»:
Քննիչները պարզել են, որ մայիսի 7-ին քաղաքի լցակայաններից մեկում տուժածը բախվել է ավտոմեքենայի, որում չորս երիտասարդներ են եղել:
Վթարը գրանցելուց ու անհրաժեշտ գործողությունները կատարելուց հետո 17-ամյա դեռահասներից մեկը տուժածին խնդրել է իրենց տուն տանել: Տղամարդը համաձայնել է, դեռահասները նրան ուղղորդել են ամայի թաղամաս, որտեղ նրանցից մեկը մի քանի անգամ դանակով հարվածել է տղամարդու պարանոցին:
«Տուժածը փորձել է փախչել, սակայն նրան կանխել է երկրորդ անչափահասը, վերադարձրել մեքենա, որտեղ առաջին դեռահասը եւս մի քանի անգամ դանակահարել է նրան: Մեռնողին գցելով բեռնախցիկ` չարագործները շրջել են քաղաքով, եւս երկու անչափահասների վերցրել` խնդրելով նրանց իրենց հետ բահեր վերցնել եւ օգնել իրենց թաքցնելու մարմինը: Գալով Խալակտիրկի շրջան` անչափահասները փոս են փորել եւ թաղել սպանված տղամարդուն»,- նշվում է ՔԿ-ում:



























