Գրոհայիններից ազատագրված Հոմս քաղաքի Ում Ազ Զենար եկեղեցում կայացել է պատարագ՝ նվիրված Հին քաղաքում Սիրիայի բանակի շնորհիվ անվտանգության վերականգնմանը: Պատարագին ներկա են եղել պաշտոնյաներ եւ նահանգի  հասարակայնության ներկայացուցիչներ: Հին քաղաքի ավերակներում շարունակվում է փլատակների մաքրումը: Վերանորոգվում են ենթակառույցները: Մարդիկ վերադառնում են՝ գնահատելու իրենց տներին ահաբեկիչների հասցրած վնասի ծավալները:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը շարունակում է ցուցադրել երկրի երրորդ քաղաք բնակիչներին վերադարձնելու մանրամասները: Հոմսի նահանգապետ Տալալ Բարազին հայտարարել է, որ նահանգի իշխանությունները Հին քաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն են տալիս տեղեկանալ իրենց տների եւ  ունեցվածքի վիճակի մասին: Սեփականության իրենց իրավունքն ապացուցելու համար անհրաժեշտ է ներկայացնել դա հաստատող ցանկացած փաստաթուղթ: Բարազին միաժամանակ նախազգուշացրել է քաղաքացիներին, որ  տներում ցանկացած կասկածելի առարկա հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է այդ մասին հայտնել իշխանություններին: