Սիրիայում մայիսի 11-ին ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է երկու հայ, եւս մեկը՝ վիրավորվել, NEWS.am-ին հայտնել են Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունից:
Սիրիայի բանակի զինծառայող Հակոբ Գրդանյանը զոհվել է Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի հրթիռակոծության ժամանակ: Մարտերի հետեւանքով Քեսաբի շրջանի Չալմա շրջանում զոհվել է հայ Վարդան Անդրյանը, վիրավորվել` Սարո Պապուճյանը:
Նշենք, որ Սիրիայում արյունալի դեպքերից առաջ ապրում էր 60-70 հազար հայ: Նրանց կեսն ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը` Լաթաքիայում, Հոմսում, Ղամիշլիում, Խասակիում, Յակուբիայում, Ռաքքայում, Քեսաբում , եւ իհարկե, Դամասկոսում:




























