Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը վարույթ ընդունեց ոստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնության գործը:
ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու` քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ 2013թ. օգոստոսի 1-ին բռնություն գործադրելու եւ վերջինիս իրավունքներին եւ օրինական շահերին վնաս պատճառելու փաստի առթիվ` ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:




























