Մայիսին 12-ին լրատվամիջոցներում եւ սոցցանցերում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ ուկրաինական ուժայինները Սլավյանսկի ուղղությամբ հրետակոծություն են սկսել:

«Քաղաքի`Անդրեեւկա գյուղի ուղղությամբ ծայրամասում կառուցված անցակետի շրջանում հրետանային զինամթերքի պայթյունի ձայներ են լսվում: Անցակետի հետ կապ հաստատել դեռեւս չի հաջողվում, քանի որ քաղաքում բջջային կապի լուրջ խնդիրներ կան»,- հաղորդում է «Ռիա-Նովոստին»:

Իրենց հերթին, սոցցանցերի օգտատերերը գրում են. «Հրետակոծում են բոլոր անցակետերը: Այսօր Սլավյանսկի ուղղությամբ գործողության վերջին փո՞ւլն է»:

Նախօրեին Սլավյանսկի ինքնապաշտպանական ուժերը հայտարարել էին, որ մայիսի 11-ին ուկրաինական ուժայինները մտադիր են հանրաքվեի անցկացումը թույլ չտալու համար քաղաքում զտումներ իրականացնել: Ուկրաինայի Ազգային գվարդիան Սլավյանսկից երկու կիլոմետր հեռավորության վրան շտապ օգնության 50 մեքենաներ, ինչպես նաեւ «Գրադի» մի քանի եւ «Գաուբիցի» ու Դ-30-ի ութ մարտկոցներ էր տեղակայել:

Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում դաշնայնացման կողմնակիցների դեմ հատուկ գործողության ակտիվ փուլը մայիսի 2-ին է մեկնարկել: Ներկայումս քաղաքը ուկրաինական ուժայինների ստորաբաժանումներով է շրջապատված: