Մեծ Բրիտանիայում կոկաինի կիրառությունն այնքան լայն տարածում է գտել, որ դրա հետքերն անգամ խմելու ջրի մեջ են հայտնաբերվում, Drinking Water Inspectorate-ի հետազոտությանը վկայակոչելով հաղորդում է The Daily Mirror-ը:

Պարբերականի հաղորդմամբ, չնայած ջրատար ընկերությունների` ջրի մաքրմանն ուղղված ինտենսիվ ջանքերի, հետազոտության արդյունքները թմրադեղի առկայության մասին դրական պատասխան են տվել:

Drinking Water Inspectorate-ի փորձագետները խմելու ջրի մեջ նաեւ «Իբուպրոֆեն» կոչվող ցավազրկող դեղամիջոցի եւ էպիլեպսիայի դեմ կիրառվող «Կարբամազեպինի» հետքեր են հայտնաբերել, սակայն դրանց ծավալը առողջության համար վնաս չի ներկայացնում, հաղորդում է Gazeta.ru-ն:

DrugScope բարեգործական կազմակերպության տվյալներով, շուրջ 700 հազար 16-59 տարեկան բրիտանացիներ կոկաին են օգտագործում, եւս 180 հազարը` քրեք-կոկաին: