«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Գրիգոր Գրիգորյանն իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ մայիսի 12-ի արտահերթ նիստին հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը` հավելելով, որ, համաձայն կանոնակարգի, եթե պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումը ներկայացնելուց հետո 15-օրյա ժամկետում խորհրդարանականն այն հետ չի վերցնում, ապա այն ընդունված է համարվում:
Նշենք, որ համաձայն շրջանառվող լուրերի, Գրիգոր Գրիգորյանին խորհրդարանում փոխարինելու կգա Տիգրան Ներսիսյանը` Հրազդանի հացի գործարանի տնօրենի որդին: Գրիգոր Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով է հրաժարվել պատգամավորական մանդատից




























