«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում օրերս տեղի ունեցած զանգվածային թունավորման պատճառը միսը չի եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի վարչությունից:

«Թունավորվել են վեց կին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երեքն արդեն լավ են, իսկ մյուս երեքը դեռ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Ոչ միայն հիմնարկի, այլեւ «Դատապարտյալների հիվանդանոցի» բժիշկներն են զբաղվում այս խնդրով: Փորձաքննություն է նշանակվել: Ամեն դեպքում մսից չեն թունավորվել, ինչպես որ գրել էին»,- ասացի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Aravot.am-ը գրել էր. «Արդարադատության նախարարության Աբովյան քրեակատարողական հիմնարկում 18-20 դատապարտյալ կին թունավորվել է մսից: Միսը ուղարկվել էր Հաղթանակի օրվա կապակցությամբ: Թորձաքննության է տարվել միսը: Կալանավորներից շատերի վիճակը թերեւս մտահոգիչ է»: