Գերմանիան մայիսի 11-ին Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում ռուսամետ քաղաքացիների կողմից կազմակերպված հանրաքվեն անօրինական է համարում: ԵՄ արտաքին գործերի խորհրդի բրյուսելյան նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` հավելելով, որ նիստի գլխավոր թեման կրկին Ուկրաինան է լինելու:
Միեւնույն ժամանակ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարն առաջարկել է պարզապես անտեսել հանրաքվեն: «Այն հակասում է նման ընտրությունների կազմակերպման հիմնարար սկզբունքներին», - Eu-plus-ի վկայակոչմամաբ, նշել է նախարարը:
Հիշեցնենք` մայիսի 11-ին Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցները երկրի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում Դոնեցկի ժողովրդական հանրապետության ստեղծման մասին հանրաքվե են կազմակերպել, որին մասնակցել է ռեգիոնի բնակիչների ավելի քան 70 տոկոսը: Քվեարկության մասնակիցների շուրջ 90 տոկոսը ԴԺՀ-ի ստեղծման օգտին է արտահայտվել: Պաշտոնական Կիեւը, այնուամանայնիվ, հերքում է հիշյալ տվյալները, պնդելով, թե մարզերի բնակիչներն անտեսել են նախաձեռնությունը:




























