Ուկրաինայի արեւլքում անցկացված հանրաքվեները փորձել են արմատականների, բանակի եւ ծանր սպառազինությունների օգնությամբ խափանել. արդյունքում զոհեր կան, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Ուշադրության է արժանի բնակչության մասնակցության բարձր տոկոսը` հակառակ ծայրահեղ արմատական գրոհայինների, բանակի, ծանր սպառազինությունների` ժողովրդի դեմ կիրառման միջոցով քվեարկությունը խափանելու ջանքերի, ինչի արդյունքում մարդիկ են զոհվել»,- Ուգանդայի ԱԳ նախարար Սեմ Կուտեսայի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսին, «Ռիա Նովոստիի» վկայակոչմամբ, հայտարարել է Սերգեյ Լավրովը:
Նախարարի խոսքով, ԵԱՀԿ նախագահի կողմից պատրաստված Ուկրիանայի շուրջ «ճանապարհային քարտեզի» չհրապարակման պատճառը Վաշինգտոնի եւ Կիեւի դրսեւորած դիրքորոշումներն են:
«Մենք համոզված ենք, որ դա պետք է հնարավորինս շուտ արվի. ափսոս, մեկ անգամ էլ ասեմ, Վաշինգտոնում եւ Կիեւում ինչ-որ մարդիկ դեմ են տարածաշրջանում երկխոսություն սկսելուն, եւ հենց այդ պատճառով էլ, ի միջի այլոց, հակառակ մեր պատրաստակամության, ԵԱՀԿ նախագահի պատրաստած «ճանապարհային քարտեզը» չի հրապարակվում»,- հայտարարել է Լավրովը:
Նախարարը նաեւ հավելել է, որ փաստաթղթի հրապարակումից հրաժարումը «եւս մեկ ապացույցն է այն բանի, որ Կիեւը մինչ այժմ չի գիտակցում սեփական ժողովրդի հետ խոսելու անհրաժեշտությունը»:



























