Մայիսի 9-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ձեռքի քերծվածքներով բուժօգնության է դիմել 1983 թ. ծնված Արմեն Ա.-ն եւ ստանալով առաջին բուժօգնություն` տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Արմեն Ա.-ն հիվանդանոցում հայտարարել է, որ վնասվածքներն ստացել է իրենց տան տանիքից վայր ընկնելու հետեւանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, Արմեն Ա.-ի վարած «Նիսան Մուռանո» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 4-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել Սեւանա լիճը, ինչի հետեւանքով էլ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




























