Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Մերուժան Հարությունյանը այսօր՝ մայիսի 12-ին, առավոտյան խեղդամահ է արել իր կնոջը՝ 30-ամյա Հերմինե Չիլինգարյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Իծաքարի գյուղապետ Արամ Դանիելյանը:

Մերուժան Հարությունյանն այս պահին գտնվում է փախուստի մեջ:

Գյուղապետի խոսքով՝ Մերուժանը պայմանագրային զինծառայող է:

«Երեք երեխա ունեն՝ երկու աղջիկ, մեկ տղա, մեծ երեխան 10 տարեկան է: Նախկինում եղել է, որ ընտանեկան խնդիրներ են ունեցել, հնարավոր է՝ սպանության պատճառը խանդն է»,- ավելացրեց Արամ Դանիելյանը: