Ուկրաինան դադարեցրել է Ռուսաստանի Ռոստովի մարզի հետ սահմանի «Իզվարինո» մաքսատան աշխատանքները:

«Լուգանսկի մարզում գտնվող «Իզվարինո» մաքսակետը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքները: Ռուս-ուկրաինական սահմանի այդ հատվածում ֆիզիկական անձանց եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժն այլեւս դադարեցված է: Այդուհանդերձ, մաքսատան ողջ անձնակազմը շարունակում է աշխատավայրում մնալ»,- ՌԴ մաքսային ծառայության տարածաշրջանային ներկայացուցչին վկայակոչելով տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գորխակալության զրուցակիցը անցակետի փակման պատճառները չի հստակեցրել: