Ուկրաինայում գլխավոր խնդիրը լարվածության լիցքաթափումն է եւ բռնությունների դադարեցումը, ԵՄ արտաքին գործերի խորհրդի` Բրյուսելում ընթացող նիստին հայտարարել է Հունաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էվանգելոս Վենիզելոսը:

Վենիզելոսը հակամարտության լիցքաթափմանն ուղղված գործողությունների պլան է առաջարկել:

«Առաջին քայլն այն է, որ ռուսական կողմը չճանաչի այսպես կոչված հանրաքվեն: Երկրորդ, արեւելյան շրջանները պետք է մասնակցեն Ուկրաինայի նախագահական ընտրությունների քարոզարշավին: Երրորդ քայլով նախատեսվում է զինված ուժերի հեռացումը սահմանից: Բացի այդ, Կիեւը երկրի արեւելյան շրջանների հետ երկխոսության իրապես լիարժեք գործընթաց պետք է սկսի: Դա շատ կարեւոր է Ուկրաինայում երկրի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման սկզբունքներին համապատասխան նոր եւ կայուն իրադրություն ստեղծելու համար»,- նշել է Հունաստանի դիվանագիտական առաքելության ղեկավարը:

Եվրամիության ԱԳ նախարարների նիստի օրակարգում, մասնավորապես, Ուկրաինայում տիրող իրադրությանը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր ընդլայմանը եւ Ղրիմի` ՌԴ-ին միակցման իրավական հետեւանքներին առնչվող հարցեր են, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: