Ռուսաստանը 40 հազար տոննա քիմիական զենքից շուրջ 32 հազարն արդեն ոչնչացրել է, քիմիական զենքի անվտանգ պահպանության եւ ոչնչացման դաշնային վարչության ներկայացրած տվյալները վկայակոչելով, հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը:
Վարչության պետ գեներել-գնդապետ Վալերի Կապիշինի խոսքով, քիմիական զենքի ոչնչացումը ժամանակացույցին համապատասխան է ընթանում:
«Քիմիական զինաթափման ծրագիրն ավարտին հասցնելու համար դեռ պետք է «Շչուչյե» օբյեկտում բարդ կառուցվածքի զինամթերքի ոչնչացման հոսքագիծը շահագորման հանձնենք, որ Կիզերնի քիմիական հրետանային զինամթերքի ոչնչացման երկրորդ գործարկային համալիրը կդառնա: Անհրաժեշտ է նաեւ թափոնների տեղակայման համար պոլիգոններ, ինչպես նաեւ մի շարք այլ շինարարական օբյեկտներ ստեղծել», - հավելել է մասնագետը:
Նշենք, որ Ռուսաստանում քիմիական զենքի ոչնչացման աշխատանքները 2002թ. դեկտեմբեր ամսին են մեկնարկել:



























