Մոսկվայի քննիչները պարզում են ինքնասպանության փորձ կատարած խորթ հոր կողմից անչափահաս աղջկա սպանության մանրամասները:
«ՌԴ ՔԿ-ի ԳՎ-ի կողմից մայիսի 11-ին 16-ամյա աղջկա հայտնաբերված մարմնի փաստով քրեական գործ է հարուցվել` ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)», - փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՔԿ-ի մամուլի ծառայությունը:
Ըստ քննության` մայիսի 11-ի երեկոյան հարբած տղամարդու եւ խորթ դստեր միջեւ վեճ է ծագել` անձնական թշնամական հարաբերությունների հողի վրա:
«Դրա հետեւանքով տղամարդը խեղդել, իսկ հետո բնկարանի պատուհանից ցած է նետել աղջկա մարմինը, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել` մեկ անգամ դանակով հարվածելով իր կրծքավանդակին», - փոխանցել են ՔԿ-ից:
Կասկածյալը հիվանդանոցում է: Քննությունը շարունակվում է:



























