Ուկրաինայի արեւելքում զանգվածային ընդհարումների մեկնարկից ի վեր (ընթացիկ տարվա մարտի 13), հակաահաբեկչական գործողությունը ներառյալ, Դոնեցկի մարզում 49 մարդ է զոհվել: Հրազենային վերքերով հիվանդանոց են տեղափոխվել 245 տուժածներ:
Հիշյալ ժամանակահատվածում ստացիոնար բուժման են ընդունվել նրանցից 150-ը: Մայիսի 12-ի առավոտվա դրությամբ հիվանդանոցներում են գտնվում դեռեւս 65-ը:
«Հարկ է նշել, որ սա կոմունալ բժշկական հաստատությունների վիճակագրությունն է»,- Դոնեցկի մարզային վարչակազմի մամուլի ծառայության վկայակոչելով, հաղորդում է LIGA-ն:
Մայիսի 12-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրի արեւելյան շրջաններում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են:
Պաշտոնական տվյալներով, գործողության ընթացքում 14 ուկրաինական ուժայիններ են զոհվել, եւս 66-ը վիրավոր են: Աշխարհազորայինների կորուստների մասին հստակ տեղեկություններ չկան:




























