Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիեւի իշխանություններից պահանջել է վարձկաններին եւ զորքերը  դուրս բերել Դոնեցկի. Լուգանսկի, Օդեսայի ու այլ մարզերից եւ դադարեցնել ահաբեկչությունը սեփական ժողովրդի դեմ:

Ըստ նրա` Կիեւի «արյունարբու խունտան» Ուկրաինայում արդեն սպանել է 300 խաղաղ քաղաքացու, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

«Դոնբասում ապրող քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հանրաքվեի էին դուրս եկել եւ  ձայները տվել պետականության ցանկացած այլ տեսակի, միայն թե ոչ նրան, որտեղ քաղաքացիներին կարելի է ահաբեկիչներ անվանել եւ սկսել նրանց անպատիժ սպանել», - ասվում է հայտարարությունում. « Այդ պատճառով է, Ուկրաինայի ժողովրդի  համբերության բաժակն արդեն լցվել է»:

«Ես այժմ կարող եմ ընդունել իմ որոշ մարտավարական սխալներ, սակայն, իմ համոզմամբ, երբեք ոչ մի իշխանություն, ոչ մի կարիերա կամ ֆինանսական հաջողություն չարժի մարդկային կյանքեր», - նշել է Յանուկովիչը. «Իսկ արյունարբու խունտան արդեն սպանել է 300 խաղաղ քաղաքացու»: