«Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչները չեն բացառում Ռուսաստանին միավորման մասին հանրաքվեի անցկացումը: Այս մասին հայտարարել է Հարավ-Արեւելքի բանակի մամուլի քարտուղար Վասիլի Նիկիտինը:
Նա լրագրողների համար մեկնաբանել է տարածված տեղեկություններն առ այն, թե Լուգանսկի մարզի տարածքում առաջիկայում հնարավոր է եւս մեկ հանրաքվե անցկացվի, որտեղ Ռուսաստանին միավորման հարցն է դրվելու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Առանձնակի կարեւոր հարցերը պետք է «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ողջ ժողովրդի քննարկմանը դրվեն: Եթե նման որոշում ընդունվի, ժողովրդի կամքը պետք է իրականություն դարձնել»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք` մայիսի 11-ին Ուկրաինայի Լուգանսկի մարզում կայացած հանրաքվեին ընտրողների 94-98 տոկոսը «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» պետական ինքնուրույնության օգտին է արտահայտվել:
Նույն կերպ, Դոնեցկի մարզում հանրաքվեի մասնակիցների 89 տոկոսը կողմ է քվեարկել տարածաշրջանի «պետական ինքնուրույնության» գաղափարին:



























