Չինաստանի արեւելքում գտնվող Չժեցզյան նահանգի վարչական կենտրոնում` Հանչժոու քաղաքում մայիսի 10-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ավելի քան 50 մասնակիցներ են ձերբակալվել:
Քաղաքի Յույխան շրջանում արդյունաբերական ձեռնարկության շինարարության դեմ բողոքի ակցիայի ձերբակալված մասնակիցներից 10-ը, համաձայն տեղեկությունների, կամավոր են օրինանապահներին հանձնվել:
Տեղացիները փողոց էին դուրս եկել թափոնների այրման խոշոր գործարանի շինարարության դեմ իրենց բողոքն արտահայտելու համար: Նրանց կարծիքով, գործարանի շահագործմամբ քաղաքում տիրող ոչ բարենպաստ էկոլոգիական վիճակն էլ ավելի կվատթարանա, տեղական լրատվամիջոցներին վկայակոչելով հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ ընդհարումների արդյունքում շուրջ 40 մարդ, որոնց թվում նաեւ` օրինապահներ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ցուցարարները տասնյակից ավել մեքենաներ են շրջել, մի քանի ոստիկանական մեքենաներ` այրել, ինչպես նաեւ ժամանակավորապես ավտոմոբիլային ճանապարհներ արգելափակել:




























