Թուրքիայի Դիրաբեքիրի ժանդարմերիայի նահանգային հրամանատարության ուղղաթիռը Դիարբեքիրի Լիջեյի շրջանում կրակահերթի տակ է հայտնվել։

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվել է, թե Դիարբեքիրի Լիջեյի շրջանի Դուրույի ժանդարմերիայից դեպի Քոջաքյոյի շրջանի ժանդարմերիայի հրամանատարություն զինվորներ տեղափոխող Sikorsky S-70 ուղղաթիռի ուղղությամբ PKK-ի մի խումբ զինյալներ կրակ են բացել։

Նշվել է, որ չնայած հարձակմանը, ուղղաթիռը կարողացել է անվտանգ վայրէջ քակատերլ նախատեսված վայրում։ Ավելի ուշ, դեպքի վայր է ուղարկվել Kobra հարձակողական ուղղաթիռ։