Փրկարար ծառայությունը մայիսի 12-ին, ժամը 13.42-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 34 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: