Երեւանի Սեբաստիայի փողոցում, մայիսի 11-ին, ժամը 08.00-ին, իրար են բախվել «Օպել» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղեւորը (30-40 տարեկան տղամարդ, տվյալները պարզվում են) տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։