Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ծառայողները, մայիսի 11-ին, ժամը 12.00-ին, Երեւանի Սասունցի Դավթի կայարանամերձ գետնանցումում գործող խանութների մոտից ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 36-ամյա Արմեն Բ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  նա 2013 թ. հոկտեմբերի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ մեղադրանքով: