Հիվանդանոցից, մայիսի 11-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 9-ամյա Հովիկ Հ.-ն, 7-ամյա Սարգիս Հ.-ն եւ 8-ամյա Վահե Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ  պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, երեխաները Հայրավանք գյուղի հանդամասում կերել են անհայտ խոտաբույս:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: