Մայիսի 10-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Գեղհովիտ գյուղի բնակիչներ 25-ամյա Արմինե Բ.-ն, 3-ամյա Տաթեւիկ Բ.-ն եւ 59-մյա Մանվել Բ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, իրենց տանը հավի միս ուտելու հետեւանքով:
Կատարվում է նախաքննություն:




























