Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 18.14-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայքային Հ45 ավտոճանապարհին՝ Հալիձոր-Տաթեւ հատվածում (4-րդ կմ) տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով երթեւեկությունը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՃԿԿ-ում ՀՀ կապի եւ տրանսպորտի, քաղաքաշինության նախարարությունների պատասխանատուները:

Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: