Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 10-ին, ժամը 12.30-ին, 54-ամյա Խաչիկ Բ.-ն կամավոր հանձնել է 9 մմ տրամաչափի անհայտ տիպի ատրճանակ, ինքնաձիգի դատարկ պահունակ, «Ֆ 1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի պայթուցիչ, «Շիլկա» տիպի զենքի 28 մմ տրամաչափի 1 փամփուշտ, նռնականետի 1 պայթուցիչ եւ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 120, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի` 28, «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 15 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























