Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մայիսի 10-ին, ժամը 12.15-ին, Երեւանի Մ. Բաբաջանյան եւ Հ. Աճառյան փողոցների խաչմերուկից բերման է ենթարկվել 60-ամյա Վահագն Բ.-ն, որը մարտի 11-ից ոստիկանության Մեծամորի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Մայիսի 11-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 32-ամյա Կարեն Չ.-ն, որը 2013 թ. հունիսի 3-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի /խարդախություն/ մեղադրանքով:




























