Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Աշտարակի բաժնում, մայիսի 11-ին, ժամը 12.30-ին, հաղորդում է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.20-ի սահմաններում, 59-ամյա Յուրա Թ.-ի տանը կից ավտոտնակում, նրան պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազասնուցման համակարգից տեղի ունեցած գազի արտահոսքից հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով Յուրա Թ.-ն, 25-ամյա Ամալյա Թ.-ն, 23-ամյա Երվանդ Թ.-ն եւ 54-ամյա Սուսաննա Ա.-ն այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է հրդեհատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























