Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, մայիսի 11-ին, ժամը 17.50-ին, Կոմիտասի պողոտայի գյուղատնտեսական շուկայի մոտակայքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 47-ամյա Արթուր Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 17.30-ին, նշված շուկայի դիմացի կանգառում թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 41-ամյա Սոֆյա Խ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, վարորդական իրավունքի վկայական եւ այցեքարտեր:

Կատարվում է հետաքննություն: