Հիվանդանոցից, մայիսի 9-ին, ժամը 00.55-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունք-թաթային հոդի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գոռ Հ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ադամ Գ.-ն «Տոյոտա ՌԱՎ 4» մակնիշի ավտոմեքենայով ընկերոջը` Գոռ Հ.-ին, տեղափոխել է Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 7 շենքի մոտ, սակայն մինչեւ ավտոմեքենան կայանելը վերջինս բացել է դուռն ու ոտքը դրել գետնին, ինչի պատճառով ավտոմեքենայի հետեւի ձախ անվադողն անցել է նրա ոտնաթաթի վրայով` պատճառելով վնասվածքը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:




























