Հայաստանի նախագահի խորհրդականի պաշտոնում ինձ լրիվ նորմալ եմ զգում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը: «Ես նոր պաշտոնի եմ անցել եւ պատրաստվում եմ աշխատել նույնքան ջանասիրությամբ»,-ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ Արմեն Մովսիսյանը էներգետիկայի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2001 թվականից (2008-ից՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար): 2014-ի ապրիլին նրան այդ պաշտոնում փոխարինեց անշարժ գույքի կադաստրի պետ Երվանդ Զախարյանը: