Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 12-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով «Դիտակետ» կոչվող բարձունքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Շինուհայր գյուղի բնակիչ Պ. Ա.-ը նետել է իրեն բարձունքից եւ արգելափակվել ծառերի մեջ:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Պ. Ա.-ին:




























