Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ, 21-ամյա Հովհաննես Գ.-ն մեղադրվում է անչափահասի հետ ամուսնանալու եւ վերջինիս հղիացնելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Հովհաննեսը դեկտեմբերի 27-ին ամուսնացել է 28-05-1998թ. ծնված Ջավահիր Հ.-ի հետ եւ համատեղ ամուսնական կյանքով ապրել են միասին, որի ընթացքում 21 տարին լրացած հասակում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել ակնհայտ 16 տարին չլրացած Ջավահիրի հետ, արդյունքում վերջինս հղիացել է և նրա մոտ ախտորոշվել է հղիություն 6 շաբաթական:
Հովհաննես Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, որը նախատեսում է ազատազրկում՝ չորսից տասը տարի ժամկետով:
Գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ հայտնի չէ:




























