Իսպանիայում իշխող Ժողովրդական կուսակցության տարածաշրջանային բաժնի առաջնորդ Իսաբել Կարասկոն սպանվել է երկրի հյուսիսում գտնվող Լեոն քաղաքում:
Ականատեսի խոսքով՝ Կարասկոյին սպանել է անհայտ մի կին, երբ նա ոտքով տնից աշխատանքի գնալիս է եղել: Քաղաքական գործիչը տեղում մահացել է, կրակողը ձերբակալված է:
Տեղի ունեցածի հիմնական վարկածը անձնական վրեժխնդրությունն է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսպանիայի ՆԳՆ-ն:
Իսաբել Կարասկոն 58 տարեկան էր: Երկար տարիներ նա աշխատել է Լեոն նահանգի ֆինանսական եւ հարկային մարմիններում: 2004-ին Կարասկոն ընտրվել է պահպանողական Ժողովրդական կուսակցության տեղի մասնաճյուղի ղեկավար, իսկ 2007-ին՝ մարզային կառավարության նախագահի պաշտոնում:




























