Եվրոպական միությունը որոշում է ընդունել ընդլայնել պատժամիջոցների ցուցակը՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ. ցուցակում են ընդգրկվել եւս 13 անձ ու 2 ընկերություն՝ «Չերնոմորնեֆտգազն» ու «Թեոդոսիան»: Այդ մասին հաղորդում է DW-ն:
ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունից հաղորդել են, որ «սեւ ցուցակում» հայտնված անձանց շարքում են Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան, ով, ըստ ԵՄ-ի, «ակտիվորեն կյանքի է կոչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի քայլերը»: Ցուցակում են հայտնվել նաեւ Սլավյանսկի ինքնահռչակ «քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը, նախագահի նախկին թեկնածու Օլեգ Ցարյովը, ով փորձում է իր համար «Նովոռոսիա» ստեղծել:
Միաժամանակ ցուցակում է հայտնվել Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Վոլոդինը, Դումայի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագայ Վալդիմիր Պլիգինը:
«Սեւ ցուցակի» մնացած անդամներն են Ռուսաստանի ռազմադեսանտային ուժերի հրամանատար Վլադիմիր Շամանովը, Ղրիմից պետական պաշտոնյաներ Պյոտր Յարոշը, Օլեգ Կոզյուրան, Օգոր Շեւչենկոն, «Դոնեցկի հանրապետության» ղեկավարներից Իգոր Կակիջանովը, Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում կեղծ հանրաքվեների անցկացման ընտրական հանձնաժողովների նախագահներ Ռոման Լյագինն ու Ալեքսանդր Մալիխինը, ահաբեկիչների ղեկավար Իգոր Բեզլերը:
Այդ կերպ, անձնանց ընդհանուր թիվը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են գործում, կազմել է 61մարդ: «Սեւ ցուցակում» ընդգրկված անձնանց արգելվում է մուտքը ԵՄ երկրներ: Ինչպես նաեւ սառեցվում են ԵՄ տարածքում գտնվող նրանց ակտիվները, նրանց հետ առնչվող կազմակերպությունների եւ ձեռնարկությունների բոլոր դրամական հաշիվները:




























