ԵՄ-ն հայտարարել է ԵՄ-ի պատժամիջոցների նոր ցուցակում հայտնված մարդկանց անունները` Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի պատճառով: Պատժամիջոցները ներառում են բանկային հաշիվների սառեցում եւ արգելք ԵՄ-ի տարածք մուտք գործելու համար:
ԵՄ-ի պատժամիջոցների նոր ցուցակում ընդգրկվել են.
Վյաչեսլավ Վոլոդինը` ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը;
Վլադիմիր Շամանովը` Ռուսաստանի ՌՕՈՒ-ի հրամանատարը;
Վլադիմիր Պլիգինը` Պետդումայի սահմանադրական հանձնաժողովի նախագահը;
Պյոտր Յարոշը` ՌԴ Ղրիմի Հանրապետության ԴՄԾՎ-ի ղեկավարը;
Օլեգ Կոզյուրան` ՌԴ Սեւաստոպոլ քաղաքի ԴՄԾՎ-ի ղեկավարը;
Վյաչեսլավ Պոնոմարյովը` Սլավյանսկի ինքնահռչակված «ժողովրդական քաղաքապետը»;
Իգոր Բելզերը` Գորլովկայի ինքնահռչակված «ոստիկանապետ»;
Օլեգ Ցարեւը` Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր;
Ռոման Լյագինը` ինքնահռչակված «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ընտրական հանձնաժողովի նախագահ;
Ալեքսանդր Մալիխինը` ինքնահռչակված «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ընտրական հանձնաժողովի նախագահ;
Նատալյա Պոկլոնսկայան`Ղրիմի դատախազը;
Իգոր Շեւչենկոն` Սեւաստոպոլի դատախազը:
ԵՄ-ի պատժամիջոցների ցուցակում են նաեւ երկու ընկերություն` «Չերնեմորնեֆտեգազը» եւ «Թեոդոսիա» ընկերությունը:



























