«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ վերջերս սրվել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) եւ Ռուստամ Գասպարյանի հարաբերությունները։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուստամ Գասպարյանը Ռուբեն Գեւորգյանից հաշիվ է պահանջել՝ ասելով. «որ չէիր կարողանում երկրապահ ազատամարտիկների նոր կառույց ստեղծել, ինչի՞ մեջ ընկար, թե նոր երկրապահ ստեղծենք։ Ռուբեն Գեւորգյանն էլ արդարացել է՝ ասելով՝ «մուտիտ արեցին, չթողեցին որ էդ կառույցը ստեղծենք»։ Եվ սկսվել է փոխադարձ մեղադրանքների տարափը։ Հիշեցնենք, Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը հայտարարել էին, որ պատրաստվում են «Ազատամարտի նվիրյալների միություն» ՀԿ ստեղծել, սակայն դա նրանց այդպես էլ չհաջողվեց»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























