«Իրատես de facto» թերթը գրում է. «Չնայած այսօր քաղաքական օրակարգում դեռ քննարկվում է, թե ինչպիսի կադրային նշանակումներ են կատարվել կառավարությունում եւ խորհրդարանում, պարզվում է, պետք չէ այդքան կենտրոնանալ այսօրվա պաշտոնյաների «որակի» վրա: Որոշ տեղեկություններով, նրանք, այսպես ասած, «ամառվա» իշխանություն են, այսինքն՝ աշնանը հնարավոր են արմատական փոփոխություններ իշխանական համակարգում: «Ժամանակավորները» ընդամենը «ջահը» փոխանցողի առաքելությունն են իրականացնում: Իշխանական կուլիսներում պտտվող այս տեղեկությունը ինչքան է իրականությանը համապատասխանում, կերեւա ամռան ավարտին»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























