«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ-ում չեն դադարում ներքին հակասությունները։ Այս անգամ այն տեղափոխվել է Գորիս։ Գորիսի քաղաքապետի առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ն պաշտպանում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից ներկայացրած Վաչագան Ադունցի թեկնածությունը։ Թեպետ այս փաստին տեղյակ է նաեւ Սյունիքի մարզպետ եւ մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Վահե Հակոբյանը, սակայն վերջինս, մեր տեղեկություններով, դժգոհ է այդ թեկնածությունից եւ այս ընտրություններում որոշել է սեփական թեկնածուին առաջադրել՝ ի դեմս Տիգրան Կարապետյանի, ով հանդիսանում է Սյունիքի մարզպետի բազմաթիվ բիզնեսներից մեկի մենեջերը։ Ու թեպետ մարզպետը իր կուսակցական առաջնորդներին «ազնիվ հանրապետական» խոսք է տվել, որ ենթարկվելու է կուսակցության որոշմանը, սակայն շարունակում է ֆինանսական եւ տեղեկատվական աջակցություն ցուցաբերել իր հովանավորյալին։ Վահե Հակոբյանի նման կեցվածքը բավական լուրջ լարվածություն է առաջացրել հանրապետականների մարզային կառույցում։ Չի բացառվում, որ մոտ օրերս «մեծ ռազբորկաների» արդյունքում Վահե Հակոբյանին պարզապես ստիպեն հանել իր հովանավորյալի թեկնածությունը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























