Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 00.02-ին ահազանգ է ստացվել, որ ծառը կոտրվել եւ ընկել է Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 59 շենքի բակ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառը մասնատել եւ տեղափոխել են անվտանգ տարածք:




























