Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրեւից Երեւանի Թամանցիների փողոցում` մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա:
***
Մայիսի 13-ին, ժամը 00.20-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրեւից Երեւանի Շերամի փողոցում` «Քուրսի» ռեստորանի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վեց ավտոմեքենա:
***
Մայիսի 12-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ տեղացած առատ անձրեւից Երեւանի Բագրատունյաց պողոտայում` կամրջի մոտակայքում, ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 16 ավտոմեքենա:




























