Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 07.19-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 23.45-ին եւ 00.11-ին թունավորումով «Արմենիա» ՀԲԿ են հոսպիտալացվել Երեւանի Հերացու փողոցի թիվ 2 ա շենքի բնակիչ, 68-ամյա Ն. Ս.-ն եւ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի բնակիչ, 42-ամյա Լ. Մ.-ն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: