Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 02.31-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղի տներից մեկում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.20-ին, մարվել` 03.43-ին: Այրվել են Ա. Ա.-ին պատկանող տան տանիքի կառուցատարրերը (26 քմ):