Նորվեգացի Քրիսթին Լունդը պատմության մեջ առաջին կինն է, որը կգլխավորի  ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությունը:

Նա խաղաղապահների կազմը կղեկավարի Կիպրոսում՝ այս տարվա օգոստոսի կեսերից: Լունդի ենթակայության տակ մոտ հազար «երկնագույն սաղավարտ» կլինի:

Ըստ նրա՝ շատ կարեւոր է, որ կանայք ՄԱԿ-ի զինվորական աստիճանակարգում կարիերայի աճի հնարավորություն տեսնեն:

Քրիսթին Լունդը նախկինում ծառայել է Լիբանանում, Բոսնիայում եւ Աֆղանստանում, պատերազմի ժամանակ խաղաղապահների հետ աշխատել է նաեւ Պարսից ծոցում,  հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահական առաքելությունը գտնվում է 1964թ.-ից՝ տեղացի հույների եւ թուրքերի միջեւ խաղաղություն հաստատելու համար: